s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

s.

σατράπης praefectus, satrapa, satrapes. Նախկին եւ գլխաւոր արարեալն՝ այսինքն յիշխանութեան եղեալն կամ կարգեալն. սատրապ. մեծ իշխան գաւառի եւ նահանգի. նահապետ. աւագ իշխան. խորհրդական արքայի. աւագանի. մեծամեծք. կուսակալ. բդեաշխ. դուքս. արքայիկ. շահապ.

Նախարարք այլազգեաց։ Թագաւորաց այնր կողման. եւ նախարարաց երկրին։ Ի բա՛ց արա զթագաւորսն, եւ դի՛ր ընդ նոցա նախարարս։ Կացոյց ի վերայ թագաւորութեան նախարարս հարիւր եւ ՟Ի. եւ այլն։

Իսկ (Ղկ. ՟Ի՟Գ. 50.)

Յովսէփ, որ էր նախարար. յն. խորհրդական, βουλευτής consultor, senator.

որպէս եւ (Մրկ. ՟Զ. 21.)

Նախարարաց իւրոց. այսինքն՝ աւագաց, մեծամեծաց. μεγιστᾶνες magnates. իբր մի ի ծերակուտէ։

Հայկ, անուանի եւ քաջ նախարար (յաբեթեանց, իբր նահապետ). (Խոր. ՟Ա. 8։ Տե՛ս անդ, ՟Բ. 7. վասն կարգի նախարարաց կարգելոց ի վաղարշակայ։)

Անսովոր է ասելն,

Զօրք հրեշտակացն ուրախանան ընդ սրբոյն հօտապետի, եւ ընդ քահանայական նախարարացն (այսինքն գլխաւորացն). (Գանձ.։)

• , ի-ա հլ. «իշխանական մի աս-տիճան հին հայոց մէջ, իշխան, աւագանի» ՍԳր. որից նախարարագունդ Կորիւն. նախա-րարակոյտ Ագաթ. Բուզ. նախարարապետ Եւս. քր. ևն։

• -Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։

• ՀՀԲ «նախկին արարօղ կամ նախա-պետական առնօղ»։ Ինճիճեան, Հնախօս.

• Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ

• lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Նախարարագունդ

Նախարարազն, զին, զունք, զանց

Նախարարական, ի, աց

Նախարարակոյտ

Նախարարապետ, աց

Նախարարեան

Նախարարութիւն, ութեան

Voir tout